Դասընթացների համաժամանակյա թարգմանության և ZOOM (համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ) կապի ծառայությունների տրամադրման գնանշման հրավեր

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը GIZ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում խոտածածկ տարածքների չափի, վիճակի և կենսազանգվածի քարտեզագրում» նախագծի շրջանակում հրավիրում է Ձեզ ներկայացնել գնային առաջարկ։

Մրցույթի մասնակիցը հոկտեմբերի 18-29-ը ընկած ժամանակահատվածում պետք է տրամադրի համաժամանակյա թարգմանության և ZOOM (համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ) կապի միացման ծառայություն դասընթացների ժամանակ հետևյալ ժամանակացույցով՝

Օր Սկիզբ Ավարտ
Հոկտ․ 18 Երկուշաբթի 10:00 13:00
Հոկտ․  19 Երեքշաբթի 10:00 13:00
Հոկտ․  20 Չորեքշաբթի 15:00 18:00
Հոկտ․  21 Հինգշաբթի 10:00 13:00
Հոկտ․  22 Ուրբաթ 10:00 13:00
Հոկտ․  25 Երկուշաբթի 10:00 13:00
Հոկտ․  26 Երեքշաբթի 10:00 13:00
Հոկտ․  27 Չորեքշաբթի 15:00 18:00
Հոկտ․  28 Հինգշաբթի 10:00 13:00
Հոկտ․  29 Ուրբաթ 10:00 13:00

Անհրաժեշտ է ներկայացնել նշված ժամանակացույցի համար հասանելիությունը հավաստող և առաջարկվող ծառայությունների արժեքը ներառող ստորագրված դիմում-հայտ (Հավելված 1

Մրցույթի պայմանները.

  • Դիմորդը պետք է իրազեկ լինի գյուղատնտեսության ոլորտում աշխարհագրական տեղեկատվական համակարգով (GIS) քարտեզագրման թեմայի տերմինաբանությանը և կարողանա իրականացնել համաժամանակյա թարգմանություն անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն։
  • Դիմորդը պետք պատրաստ լինի տրամադրել ZOOM (համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ) կապի միացում վերոնշյալ ժամատախտակով դասընթացներ իրականացնելու համար։

Մատակարարման ժամկետները

Դասընթացները տեղի են ունենալու 2021թ․ հոկտեմբերի 18-29 ժամանակահատվածում։

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը.

  1. Կնքված և ստորագրված գնային առաջարկները պետք է ուղարկվեն միաժամանակ հետևյալ երեք էլեկտրոնային հասցեներին՝

lilithavdalyan@gmail.com , lilith@icare.am, harutyunyanvahe@gmail.com

  1. Հայտերը ընդունվում են մինչև 11.09.2021, 18:00:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթող է ճանաչվելու վերոնշյալ պահանջներին համապատասխան նվազագույն ընդհանուր գին առաջարկող մասնակիցը։

Menu