Գնումների մասնագետ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման  (ՖՐՈւՏԵՆԻԱ-2) նախագծի շրջանակում փնտրում է գնումների  մասնագետի:

Հաստիքի անվանումը` ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի գնումների մասնագետ
Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կազմակերպել և իրականացնել գնումների գործառնությունները՝ համաձայն ICARE հիմնադրամի և Ավստրիական զարգացման գործակալության (ADA) գնումների քաղաքականության,
  • Համակարգել և վերահսկել անհրաժեշտ ապրանքների մատակարարման և գնումների ամբողջական ընթացքը՝ համաձայն ICARE հիմնադրամի գնումների քաղաքականության,
  • Մշակել ձեռք բերվող ապրանքների տեխնիկական պահանջները, հայտարարել բաց մրցույթ (տենդեր), իրականացնել ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն և առաջարկների գնահատում,
  • Հավաքագրել և գնահատել ստացված առաջարկները,
  • Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ ընկերության համար համագործակցության փոխշահավետ պայմաններ ստեղծելու նպատակով,
  • Կազմել պայմանագրերը և ապահովել մատակարարների հետ պայմանագրերի կնքման գործընթացը.
  • Համակարգել և վերահսկել մատակարարների հետ պայմանագրային պայմանների, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կատարումը,
  • Հաշիվ ապրանքագրերի հաստատումից առաջ ստուգել պատվերների ճշտությունը,
  • Ըստ անհրաժեշտության պատրաստել և ներկայացնել գնումների գործընթացի հետ կապված տեղեկատվություն,
  • Գնումների գործընթացի կազմակերպման ընթացքում համագործակցել  ծրագրի ղեկավարի, համակարգողների և հաշվապահի հետ։
  • Կատարել գնման գործընթացին առնչվող այլ հանձնարարություններ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Գնումների գործընթացներ կազմակերպելու առնվազն 3 տարվա փորձ,
  • Պայմանագրերի գրագետ կազմման գիտելիք և փորձ,
  • Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և խնդիրներ լուծելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։

ICARE հիմնադրամի գործնեության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.icare.am կայք։

Դիմելու վերջնաժամկետը՝ 7-ը հունվարի , 2025 թ.:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ․
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականը(անգլերեն կամ հայերեն լեզվով),այդ թվում գնառաջարկի ստորագրված եւ սկանավորված տարբերակը  ՝  sona.khojoyan@icare.am էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “Procurement Specialist”։

Գնառաջարկ-հայտադիմում։ Ներբեռնել այստեղ:

Կոնտակտային անձ՝ Սոնա Խոջոյան: