Գյուղատնտես/ագրոէկոլոգ փորձագետի ծառայությունների մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր

Հայտարարության ամսաթիվ՝ 05.04.2022թ․

Գյուղատնտես/ագրոէկոլոգ փորձագետի ծառայությունների մատուցման գնառաջարկների տրամադրման հրավեր

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է գյուղատնտես փորձագետի/ագրոէկոլոգ փորձագետների տրամադրել ծառայությունների մատուցման գնառաջարկ հետևյալ ծառայությունների համար՝

Գործողություն Ծավալ Ակնկալվող արդյունք
1) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (այսուհետ՝ ՏԿԵՆ) աջակցություն ՀՀ բնական կերհանդակների վերաբերյալ դաշտային տեղեկատվության հավաքագրման գործընթացում համայնքների մասնակցության կառավարման ռազմավարական պլանավորման հարցում,

 

2 օր Աշխատաժողովի անցկացմանը աջակցություն,

Հանդիպման արդյունքների հիման վրա Համայնքների ներգրավման ճանապարհային քարտեզի ներկայացում

2) ՀՀ ՏԿԵՆ, խոշորացված համայնքների՝ բնական կերհանդակների կառավարմանը առնչվող գյուղատնտեսների, հողաշինարարների և այլ հնարավոր մասնագետների մասնակցությամբ առցանց դասընթացի անցկացում՝ «Բնական կերհանդակներում դաշտային տվյալների հավաքագրում՝ մեթոդաբանություն, գործիքներ, ժամանակագրություն, աշխատանքների կազմակերպման նրբություններ» 3 օր Առցանց կազմակերպված դասընթաց, ուսումնական նյութեր, շնորհանդես

 

3) ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԱՏՀ քարտեզագրողների համար երկօրյա դասընթացի անցկացում՝ «Բնական կերհանդակներից դաշտային տվյալների հավաքագրման մեթոդաբանություն, գործիքներ և ստացված արդյունքների մեկնաբանություն՝ քարտեզագրման նպատակով/արդյունքում»,

 

2 օր Դեմառդեմ դասընթաց Նախարարությունում, ուսումնական նյութեր, շնորհանդես
4) ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցության (extension) ծառայության աշխատակիցների համար առցանց դասընթացի անցկացում՝ «Բնական կերհանդակներում դաշտային տվյալների հավաքագրում՝ մեթոդաբանություն, գործիքներ, ժամանակագրություն, խոշորացված համայնքների համապատասխան մասնագետներին ցուցաբերվող աջակցության բնույթ»

 

2 օր Առցանց կազմակերպված դասընթաց, ուսումնական նյութեր, շնորհանդես

 

Գիտելիքի բացերի և կարիքների գնահատում հետևյալ շահագրգիռ խմբերի շրջանակում՝

–        ՀՀ ՏԿԵՆ կառավարող օղակ՝ տվյալների հավաքագրման գործընթացում համայնքների ներգրավման և կառավարման օղակ,

–        ՀՀ Էկոնոմիկայի աջակցության ծառայության մասնագետներ,
Խոշորացված համայնքների գյուղատնտեսներ, հողաշինարարներ և այլ հարակից մասնագետներ։

 

6 օր –        Հետազոտական գործիքներ, տվյալների մշակում, ոլորտի ներկայացուցիչների գիտելիքի և կարողությունների զարգացման առաջարկությունների ներկայացում
Ընդամենը՝ 15 փորձագիտական օր

 

Ներկայացված ծառայության ծանրաբեռնվածությունը համապատասխանում է 15 փորձագիտական օրվա, սակայն հնարավոր է հետագա փոփոխություններ՝ Կատարողի հետ համաձայնեցմամբ։

 

Հետաքրքրված փորձագետներին հրավիրում ենք հայտնել իրենց հետաքրքրությունը՝ իրենց ինքնակենսագրականը և հայտարարությանը կցված Ձևը ՀԱՎԵԼՎԱԾ 1  ստորագրված ներկայացնելով հիմնադրամին տպված տարբերակով կամ ուղարկել նշված փաստաթղթերը  PDF ձևաչափով lilithavdalyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 08042022թ 18։00։

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը իրականացնում է «Հայաստանում խոտածածկ տարածքների չափի, վիճակի և կենսազանգվածի քարտեզագրում» նախագիծը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ՝ ԷԿՈսերվ ծրագրի շրջանակում։

 

 

 

Menu