«Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում ձեռք բերվող Սերմանյութերի մրցույթի հրավեր.
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում Սերմանյութերի ձեռքբերման մրցույթին:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ-ի սեպտեմբերի 18-ը, ժամը 12:00-ն:
Հարցերի դեպքում պետք է դիմել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»
գնումների համակարգող Լիլիա Չախոյանին, +374 55120022 հեռախոսահամարով։
Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․