«Գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտություն Հայաստանում» ծրագիր
2018 թվականից ICARE հիմնադրամը համագործակցելով ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՄԱԿի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ իրականացնում է Գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտություն Հայաստանում ծրագիրը։
Այսօր՝ 2021թվականի նոյեմբերի 19ին տեղի ունեցավ ծրագրի վերջական աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվեց այս տարիներին իրականացված աշխատանքները։
Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ վիճակագրական կոմիտեի գլամասային և մարզային գրասենյակներից, ներկայացուցիչներ ՊԳԿի հայաստանյան և գլխավոր գրասենյակներից, Էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից և այլ շահառու կառույցներից։
Ծրագիրի նպատակն է եղել օգնել ազգային վիճակագրական կոմիտեին հզորացնելու ազգային վիճակագիրների կարողությունները գյուղատնտեսական վիճակագրական տվյալների հավաքման, վերլուծության և տարածման ոլորտներում։
Ծրագրի շրջանակում իրականացվել են վերապատրաստողների վերապատրաստման և հրահանգավորման դասըթնացներ, ինչպես նաև ծրագրակազմերի, փաստաթղթավորմանը վերաբերող դասընթացներ, կազմվել են սկզբնական, եռամսակային և տարեկան հարցաթերթեր և հարցաթերթերին համապատասխող ձեռնարկներ։
Ծրագրի շրջանակում հավաքվել են Հայաստանի գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրական տվյալներ 2020 թվականի համար հանրապետության ընտրված 4 մարզերից։ Հարցաթերթերը ներառել են ԱԳՐԻՍի ընդհանրական անկյունաքարային մոդուլները, ինչպես նաև հարցեր, որոնց միջոցով հավաքվել է կայուն զարգացման նպատակներին (SDG) վերաբերող վերլուծությունների համար օգտագործվելիք ցուցանիշները։
Ծրագրի շրջանակում նաև իրականացվել է տվյալների մշակման՝ խաչաձև տաբուլացիաների աշխատանքներ, որի արդյունը այսօր արդեն տեսանելի էր և ներկայացվեց մասնակիցներին։