Գինու երթուղու զարգացման մասնագետ

ICARE հիմնադրամը, Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրրջային այցելության վայր խթանելուն ուղղված ծրագրի (TheSeaOfWine) շրջանակներում, փնտրում է փորձառու և եռանդուն  Գինու Երթուղու /wine route  զարգացման մասնագետ։

TheSeaOfWine նախագիծը նպատակ ունի ներկայացնել Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջության կարևորագույն այցելության վայր, իչպես նաև օգնել գինու տուրիզմի շահագրգիռ կողմերին մշակել և ունենալ ընդհանուր մոտեցումներ իրենց կողմից առաջարկվող տուրիստական փաթեթները զարգացնելու համար։

Պարտականությունները.

  • Ներկայացնել Հայաստանում գործող գինեգործարանների երթուղիները,վերանայել և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել ըստ նոր գինեգործարանների  և գինու հետ առնչվող այլ վայրերի:
  • Մշակել գինու նոր երթուղիներ` մեծ թվով գինու զբոսաշրջիկներ և այցելուներ ներգրավելու համար:
  • Ծրագրի այլ մասնագետների հետ համակարգել և կիսել գինու ուղիների զարգացման մեթոդաբանությունը:
  • Սերտորեն համագործակցել ծրագրի գործընկեր երկրների նման մասնագետների հետ և համատեղ մշակել միջպետական ​​գինու ուղիներ ստեղծելու հնարավորությունները:
  • Սերտորեն համագործակցեք գրաֆիկական դիզայների հետ `լիարժեք և համապարփակ տեղեկատվություն տրամադրելու գինու երթուղիների վերաբերյալ
  • Ծրագրի աշխատանքային խմբի շրջանակներում նպաստել կառուցողական և համագործակցային աշխատանքային միջավայրի ստեղծմանը:
  • Գինու ուղիների զարգացման մասնագետը կաշխատի TheSeaofWine նախագծի Ծրագրերի ղեկավար անմիջական հսկողության ներքո:
  • Կատարել Ծրագրի կառավարչի կողմից նշանակված տվյալների բազայի մշակման հետ կապված այլ առաջադրանքներ:

Տևողությունը՝ 3 ամիս:

Պահանջները

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես Տվյալների բազայի մշակման մասնագետ
  • Գերազանց վերլուծական կարողություններ
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ անգլերեն լեզվվով
  • Համացանցից, համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ

Դիմումի կարգը

Բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները, ովքեր բավարարում են վերը նշված պահանջները, կարող են ներկայացնել իրենց CV-ները հետևյալ  anim@icare.am  էլ․ հասցեին մինչև օգոստոսի 31.2020:

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից:

Menu