Բուլղարիայի Դոբրիչ քաղաքում AGREEN նախագծի շրջանակում տեղի է ունեցել «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» միջազգային դասընթացը

22-25․11․2022 շաբաթվա ընթացքում Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցը (DABS)  հյուրընկալել է
«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության»
/AGREEN/ նախագծի շրջանակում միջազգային կարևորագույն միջոցառումներից մեկը։ 6 երկրների մասնակիցները
մասնակցել են Դոբրուդջայի Դոբրիչ քաղաքում անցկացված միջազգային դասընթացին, որը նվիրված էր Սևծովյան
ավազանում (ՍԱ) կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ձեռներեցությանը։ Միջոցառմանը մասնակցել է
յուրաքանչյուր երկրից (Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Վրաստան և Հունաստան) առնվազն 3 ներկայացուցիչ,
մինչդեռ հայկական մի քանի մասնակիցներ միջոցառմանը մասնակցեցին առցանց տեսակոնֆերանսի միջոցով։

Միջոցառումը նպատակաուղղված էր ներկայացնելու և փորձարկելու «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում
կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» վերապատրաստման դասընթացը, ինչպես նաև երիտասարդ
բաազմաապատկիչներին նախապատրաստել դասընթացն իրենց երկրներում կազմակերպելու և անցկացնելու համար: Այն
համատեղ նախագծվել և մշակվել է նախագծի գործընկերների կողմից նշանակված փորձագետների կողմից, բաղկացած է 6
հիմնական վերապատրաստման մոդուլներից և հարմարեցված է խառը շարժունակության համար: Դասընթացը ուղղված է
երիտասարդ ձեռներեցներին աջակցելու, հմտությունների բարձրացման և խթանելու համար վերապատրաստման
անհրաժեշտությանը՝ ներգրավելու կայուն և օրգանական գյուղատնտեսության մեջ և բարելավելու աշխատանքի ընթացքում
երիտասարդ ձեռներեցների և գյուղատնտեսների կարողությունները։

Բուլղարիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագծի գործընկերներից վերապատրաստման տարբեր մոդուլների
մշակողները ներկայացրին դասընթացի բովանդակությունը և ընդգծեցին ուսուցման ամենաարդյունավետ մոտեցումները,
որոնք պետք է կիրառել ըստ սովորողների առանձնահատկությունների և ընտրված դասընթացի մատուցման եղանակների:
AGREEN-ի գործընկերները և Փորձառության համայնքի անդամներն աջակցել և համակարգել են դասընթացը որպես
մենթորներ։

Մասնակիցների հիմնական խնդիրն էր սովորել, թե ինչպես մատուցել դասընթացը AGREEN հարթակի օգնությամբ և
խթանել այլ շահագրգիռ կողմերին իրենց գտնվելու վայրում այս հիմքի վրա դասընթացներ կազմակերպելու համար:
Դոբրիչի միջոցառման օրակարգը կառուցված էր դասընթացի վերապատրաստման ուսումնական ծրագրի
հիմնական թեմաների շուրջ, որոնք կենտրոնացած էին հետևյալի վրա. կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության
մոտեցումներ, կլիմակայուն ագրոպարենային արժեքային շղթաների ստեղծում և պահպանում; կայուն տնտեսությունների
կառավարում; կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության գործունեության ֆինանսավորման և կայուն
գյուղատնտեսական արտադրանքի շուկայավարման հնարավոր աղբյուրներ; ինչպես նաև բազմապատկիչներին համալրել
գիտելիքներով և գործիքներով՝ դասընթացը տարբեր ուսումնական միջավայրերում մատուցելու և, ընդհանուր առմամբ, իրենց
տեղական համայնքներում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգն ու սկզբունքները տարածելու
համար:
«Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» վերապատրաստման
դասընթացը հասանելի է բոլոր հետաքրքրվածների համար,որպես ձեռնարկ, որը հրապարակված է նախագծի կայքում, բայց նաև
ներկայացված է բաց կրթական ռեսուրսների տեսքով ու ինտեգրված է AGREEN-ի ինտերնետային հարթակում:
Փորձնական փուլից հետո դասընթացի բովանդակությունը կթարգմանվի գործընկերի ազգային լեզուներով՝այդպիսով
դասընթացը հասանելի դարձնելով հարթակի էլեկտրոնային ուսուցման մոդուլի շրջանակներում բուլղարերեն,ռումիներեն,
թուրքերեն, վրացերեն, հայերեն և հունարեն լեզուներով։

Մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում փորձարկելու AGREEN ինտերնետային հարթակը՝
կայուն արտադրողների հետ կապ հաստատելու և Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության
խթանման համար և, մասնավորապես, ուսուցման հնարավորությունները, որոնք այն ապահովում է Սևծովյան ավազանում
կայուն, կենսաբանական և օրգանական գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների համար։
Դասընթացը AGREEN-ի կոնսորցիումի ջանքերի մի մասն էր՝ կարողություններ զարգացնելու ցանցային և վերազգային
գիտելիքների փոխանցման համար՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսություն հիմնելու և տնտեսական ու սոցիալական
իրականացման ավելի բարձր տեմպեր պահպանելու համար։ Մասնակիցների  հաջորդ քայլը կլինի իրենց երկրներում
միջոցառում կազմակերպելն ու դասընթացը և վերապատրաստման նյութերը տեղական շահագրգիռ կողմերին ներկայացնելը։

6. PP1_D.C.3.1_AGREEN_e-news Releases-No.6-Training -(EN)

6. PP1_D.C.3.1_AGREEN_e-news Releases-No.6-Training -(AM)