ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)
հիմնադրամը  հրավիրում է Արոտների և վարելահողերի կառավարման փորձագետների մասնակցելու «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի փորձագիտական
ծառայության ձեռքբերման մրցույթին:

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը
իրականացնում է «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների
բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի
մարզերում» ծրագիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական
համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ ) ECOserve
Հայաստան ծրագրի աջակցությամբ:

  • Հայտը պետք է դրված լինի փակ, կնքված ծրարի մեջ, որի վրա պետք է նշված լինի
    ուղարկողի (մասնակցի) հասցեն և անվանումը, ստացողի՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հասցեն և անվանումը, մրցույթի ծածկագիրը, հետևյալ բառերը «Չբացել մինչև 2023թ. հուլիսի 3-ը ժամը 17:00-ը»:
  • Մրցույթի առաջարկները կընդունվեն մինչև 2023թ. հուլիսի 3-ը ժամը 14:00-ը, հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, 2413, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, 1-ին շենք։
  • Հարցերի դեպքում պետք է դիմել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակից Արամ Զաքարյանին, +374 77230807 հեռախոսահամարով։

1._EcoServe_Expert on pastures and arable lands management_arm

EcoServe_expert_on pastures and arable lands management_eng