Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության(AGREEN)

Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության(AGREEN)Դաշտային այց, Վրաստան, Թբիլիսիի շրջան11.07-13.07.2022

2022 թվականի հուլիսի 11-13-ը Վրաստանում տեղի ունեցավ առաջին այցը`  կազմակերպված «ԷԼԿԱՆԱ» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի կողմից։ Առաջին օրվա ընթացքում մասնակիցներն այցելել են “Seed Ark Farm”, որը նախատեսված է տարբեր մշակաբույսերի փորձարկման և ֆերմերներին ու ձեռնարկատերերին կրթության փոխանցման համար, այստեղ կատարվում են նաև տարբեր մշակաբույսերի գիտական փորձարկումներ՝ ազնվամորի, ռեհան, լոլիկ և այլն։

Միջոցառումը հյուրընկալող վրացի գործընկերը «ԷԼԿԱՆԱ» կենսաբանական ֆերմերային ասոցիացիան էր, և Վրաստանի գործընկերների ջերմ աջակցությամբ Բուլղարիայից, Ռումինիայից, Հայաստանից և Թուրքիայից ներկա փորձագետներն այցելեցին Ցնիսիի փորձարարական դաշտերը և Seed Ark Farm-ը, որտեղ դիտարկեցին ԷԼԿԱՆԱ-յի կողմից մոդելավորված մշակաբույսերը օրգանական ցորենի աճեցման և սինտրոպիկ գյուղատնտեսության մոդելի համար։ Այս այցին Հայաստանից ներկա են AGREEN հայաստանյան թիմի փորձառության համայնքի համակարգող Աննա Հովհաննիսյանը, նախագծի փորձագետ Լուսինե Նալբանդյանը, ով հանդիսանում է նաև «Օրգանական Հայաստան» ասոցիացիայի ղեկավարը,  ինչպես նաև օրգանական գյուղատնտեսությամբ ու մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմեր Նարեկ Հովհաննիսյանը։

Այցի երկրորդ օրը սկսվեց Վրաստանում, Բուլղարիայում և Թուրքիայում փորձարկվող մշակաբույսերի մոդելների արդյունավետ քննարկմամբ և համեմատությամբ, որին հաջորդեց այցելությունը Ղրելի գյուղում գտնվող Զազա Իվանիձեի օրգանական մեղվաբուծությամբ և ագրոտուրիզմով զբավող ֆերմա։ Այս ֆերմայում ներկաները մասնակցեցին տիպիկ տեղական ագրոպարենային ապրանքների խելացի կերպով օգտագործման համար ցուցադրությանը և վարպետության դասին՝ թե ինչպես է հնարավոր կրճատել առաքման շղթաները և նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Հանդիպումն ավարտվեց Թբիլիսիում, որտեղ նախագծի գործընկերների և տեղական մասնակիցների հետ ցանցերի ձևավորմանը ուղղված քննարկումները հիմք դրեցին ապագա հնարավոր համագործակցություններին:

Մյուս երկրների պես Վրաստանում ընտրված մշակաբույսերը փորձարկվում են ինչպես կլիմայի նկատմամբ խելամիտ, այնպես էլ ավանդական եղանակներով՝ համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով։ Մշակաբույսերի ցանկը, ըստ ամեն երկրի, հետևյալն է․

  • Բուլղարիա
    • Տրիտիկալե – փորձարկումը ամբողջությամբ իրականացված է, սպասում են բերքի հասունացմանը
    • Բամիա – փորձարկումը ընթացքի փուլում է, և սածիլները պատրաստ են բաց դաշտ տեղափոխելու
  • Վրաստան
    • Օրգանական ցորեն
    • Երեքնուկ
    • Ձավարեղեն, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային կուլտուրաներ (սինտրոպիկ գյուղատնտեսության մոդել)
  • Թուրքիա
    • Արևածաղիկ
    • Ընկույզ

Միջոցառման ընթացքում Վրաստանի մշակաբույսերի հետ կապված շատ մանրամասն տեսական բնույթի ներկայացում է իրականացվել վրացի փորձագետի կողմից, որին հաջորդել են Բուլղարիայի և Թուրքիայի օրինակները՝ որպես Բուլղարիայի այցից հետո եղած տարբերությունների դիտարկում։

Այցի շրջանակում ելույթ են ունեցել նաև Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչները։ Նախագծի փորձագետ Լուսինե Նալբանդյանը ներկայացրել է, թե Հայաստանում այս ուղղությամբ ինչ լավագույն գործելակերպեր են կիրառվում, ինչի արդյունքում ծավալվեց համեմատական քննարկում։ Իսկ Ռումինիայի գործընկերը ներկայացրել է իրենց համալսարանի փորձարկումները՝ քննարկումը դարձնելով ավելի հետաքրքիր ու կառուցողական։

 

Նախագիծը ֆինանսավորվում է «Սևծովյան ավազան 2014-2020թթ.» ԵՀԳ անդրսահմանային համագործակցության համատեղ գործառնական ծրագրի՝ Առաջնահերթություն 1.2 «Անդրսահմանային հնարավորությունների մեծացում հանուն առևտրի և գյուղատնտեսության ու հարակից ոլորտների արդիականացման»-ի շրջանակում։ Նախագծի տևողությունն է 30 ամիս (01.06.2020թ. – 30.11.2022թ.): Ընդհանուր բյուջեն կազմում է 799 279.60 եվրո (451 640 930.776 ՀՀ դրամ, InforEuro փոխարկում, հոկտեմբեր):

 

Menu