ԱՀԿՄԿ հիմնադրամը ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, որը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 24-ին 15-ին, ժամը՝ 16:00-ին, հիմնադրամի գրասենյակում՝ ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 հասցեով:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հիմնադրամի տնօրենի 2025թ. նոյեմբերի 03-ի թիվ 01-03.11.25 հրամանով վաճառքի ենթակա Toyota Sienna, համարանիշ 550OC61 ավտոմեքենան:
***Մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ հիմնադրամի՝ ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 հասցեով, զանգահարելով 094-09-05-61 հեռախոսահամարով և նախապես պայմանավորվելով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ն:**
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15–օրյա ժամկետում:
Գնորդը.
– պարտավորվում է գույքի արժեքի գումարը վճարել աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո 5-օրյա ժամկետում` Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի “Կոնվերս բանկ” ՓԲԸ 1930004014410400 հաշվեհամարին,
– պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
| Լոտի հերթական համարը | Օտարման մասին որոշման (հրամանի) համարը և ամսաթիվը | Գույքի անվանումը | Թողարկման տարեթիվը | Գույքի գտնվելու վայրը | Գույքի տեխնիկական վիճակը | Մեկնարկային գինը /դրամ/ |
| 1 | 01-03.11.25 | Ա/մ. Toyota Sienna, 3.5 լ, համարանիշ 550OC61 | 2010թ. | ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 | Գույնը՝ կապույտ մետալիկ,
ընդհանուր վիճակը՝ լավ |
6,400,000 |
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը կարող են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր (հասցեն` ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 ):
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
-աճուրդին մասնակցելու հայտ-նամակ Հիմնադրամի տնօրենի անունով՝ գնային առաջարկի մասին,
– անձնագիրը, իրավաբանական անձինք՝ լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև լիազորված անձի անձնագրի պատճենը:
Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
Աճուրդի հաղթած մասնակից կհամարվի նաև այն անձը, որը մինչև աճուրդը կառաջարկի նվազագույնը 6,400,000 դրամ:
Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրության ստորագրման օրվանից սկսած 5-օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի հաղթողի կարգավիճակից, աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 094-09-05-61, կամ այցելել ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

