«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթաց

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում»   դասընթաց

2017թ. Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն-հիմնադրամի (ICARE) համատեղ ջանքերով իրականացվեց ուսումնասիրություն, հարդյունս որի դուրս բերվեց ջերմատնային ոլորտում առկա մասնագիտական կարողությունների բացը և այն հմտությունները, որոնց բարելավման անհրաժեշտությունը առկա է Հայաստանում: Ուսումնասիրությունը հիմք հանդիսացավ «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի մշակման համար:

Դասընթացի նպատակը

Դասընթացի նպատակն է՝ ապագա մասնագետներին ծանոթացնել փակ գրունտում բույսերի մշակության առանձնահատկություններին, ջերմատներում օգտագործվող արդիական սարքավորումներին, միջոցներին ու նյութերին, ջերմատան միկրոկլիման կարգավորող համակարգերին, բույսերի ընդհանուր ֆիզիոլոգիային և ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության արդիական տեխնոլոգիային: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները կկարողանան նաև արդյունավետ կերպով կառավարել փոխառված միջոցները և իրականացնել ջերմատնային արտադրանքի արժեշղթայի զարգացման և շուկայահանման հետ կապված գործողությունները: 

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» ծրագրում ներառված մոդուլներն են՝

  • Ջերմատների տեսակները և առանձնահատկությունները
  • Ջերմատան հիմնադրման աշխատանքներ
  • Ջերմատան միջավայրի անվտանգություն
  • Ջերմատան միջավայրի կառավարում
  • Գրունտային ջերմատների շահագործման հիմունքները
  • Հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքները
  • Բույսերի ֆիզիոլոգիայի ընդհանուր հիմունքները
  • Ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության արդիական տեխնոլոգիան
  • Բույսերի պաշտպանության հիմունքները
  • Ջերմատնային տնտեսության կառավարում

 

Հավելյալ տեղեկատվություն

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի դասերը տեղի են ունենում երեկոյան ժամը 18:30-ին, ICARE հիմնադրամում: Դասընթացի կարևոր մաս են կազմում ջերմատներ այցելությունները և ուսումնաարտադրական պրակտիկաները, որոնք անցկացվում են նախապես ընտրված գրունտային և հիդրոպոնիկ ջերմատներում: Դասընթացը վարում են երկարամյա փորձ ունեցող և ոլորտում գործող մասնագետներ:

Print Friendly