Պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող Հայաստանում «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակում հայտարարում է պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ հետևյալ առարկաների մշակման նպատակով․

  • Տնկարանների հիմնում և կառավարում,
  • Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում և կառավարում

Աշխատանքի նկարագրությունը

ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակում ընտրված մասնագետները, համագործակցելով ծրագրի աշխատանքային խմբի հետ, աջակցելու են պտղաբուծության ոլորտի առարկաների մշակման գործընթացում։ Առարկաները մշակվելու են միջազգային փորձագետների հետ համատեղ:

Մասնագետների աշխատանքային պարտականություններն են․

ա) մշակել առարկայական ծրագրերը,

բ) ներկայացնել այդ առարկա(ներ)ի դասավանդման մեթոդները,

գ) մշակել առարկայի բովանդակությունը,

դ) կազմել առարկա(ներ)ի դասավանդման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթը,

ե) իրականացնել դասախոսների վերապատրաստում մշակված առարկայական ծրագրերի գծով։

Ներկայացվող պահանջներ՝

  • Մասնագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գի­տամանկավարժական աշխա­տանքի փորձ,
  • տիրապետի ընկուզավորների մշակությանը, տնկարանների գործարկմանը
  • տիրապետի անգլերեն լեզվին,
  • տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն)

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV)
  • Ձեր մշակած առարկայական ծրագրերը, եթե այդպիսիք կան։
  • Գնառաջարկ: Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից: Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ susanna@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 91) 90 14 78,
Էլ. Փոստ՝ susanna@icare.am
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։

Menu