Ուսումնական պլանների մշակման փորձագետի ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ավստրիական զարգացման համագործակթության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակում  ուսումնական պլանների մշակման փորձագետի ընտրության համար։

Աշխատանքի նկարագրությունը

ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակում ընտրված փորձագետը, համագործակցելով ծրագրի աշխատանքային խմբի հետ, աջակցելու է պտղաբուծության ոլորտի առարկաների մշակման/արդիականացման կազմակերպման գործընթացում։

Փորձագետի աշխատանքային պարտականություններն են

  • Աջակցել առարկաների կազմման/վերանայման կազմակերպման գործընթացում
  • Աջակցել տեղական և միջազգային փորձագետների հետ աշխատանքում
  • Տրամադրել խորհրդատվություն

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն՝

  1. Ինքնակենսագրական (CV)

 Ներկայացվող պահանջներ՝

  • Ուսումնական պլանների մշակման փորձ,
  • տիրապետի անգլերեն լեզվին,
  • տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն)

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Գնառաջարկ: Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. սեպտեմբերի 9-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ susanna@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 91) 90 14 78,
Էլ. Փոստ՝ susanna@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։

Menu