Գյուղատնտեսական տրակտորի մատակարարման բաց մրցույթի մասին

Ծածկագիր FRUITENIA/6.1-TRC

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ԱՀԿՄԿ/ICARE) Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող` «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) ծրագրի շրջանակներում, հայտարարում է գյուղատնտեսական տրակտորի մատակարարման համար բաց մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Գյուղատնտեսական տրակտորի մատակարարման համար առաջադրվող հիմնական պահանջները կարող եք գտնել Հավելված 1-ում։

Մասնակիցների կողմից ներկայացվող հայտն իր մեջ պետք է ներառի

  • Գնառաջարկը` համաձայն կից Ձևանմուշի
  • Տրակտորի արտադրման երկիրը, ապրանքանիշը և մոդելը
  • Տեխնիկական բնութագիրը
  • Մատակարարման ժամկետը
  • Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման մասին տվյալներ
  • Տրակտորի նկարներ, առկայության դեպքում՝ կատալոգներ, վիդեոներ և այլ նյութեր։

Հայտերի պատրաստման հրահանգներ

  • Գնառաջարկը պետք է ուժի մեջ լինի առնվազն 45 (քառասունհինգ) օր` սկսած գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետից:
  • Գնառաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի (ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում ազատված է ԱԱՀ-ից։ Մատակարարին կտրամադրվեն համապատասխան փաստաթղթերը)
  • Գնառաջարկ անելիս հաշվի առնել, որ տրակտորը պետք է առաքվի Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ։
  • Տրակտորի մատակարարման վերջնաժամկետը՝ 15.11.2020 թ․ ։
  • Գնառաջարկը պետք է լինի ստորագրված և կնքված հայտատուի լիազոր ներկայացուցչի կողմից։

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և ժամկետները.

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 31 օգոստոսի 2020թ, ժամը 18:00:

Հաշվի առնելով համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը` մրցութային հայտերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հայտի  կնքված

և ստորագրված օրինակի լուսապատճեն խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

 

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հայտերի բացումը կկատարվի մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ “Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն” հիմնադրամում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74 փող․)։ Հայտերը կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից և մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով: Հանձնաժողովի կողմից ընտրված հայտատուն կտեղեկացվի լրացուցիչ: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Կարևոր նշումներ

  • Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ երկարաձգելու հայտերի ներկայացման ժամկետը, համապատասխանաբար հետաձգելով հայտերի բացման նիստի անցկացման ամսաթիվը։
  • Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի մինչ մրցույթի վերջնաժամկետին նախորդող օրը՝ իր նախաձեռնությամբ կամ ի պատասխան անհրաժեշտ պարզաբանումներ տալու խնդրանքին, կատարել փոփոխություններ մրցույթի փաստաթղթերում։
  • Մրցույթի կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու բաց մրցույթից և ավարտելու այդ գործընթացը, առանց ընդունված հայտերի արդյունքներով՝ պայմանագիր կնքելու, ընդ որում կազմակերպիչը չի հատուցում մասնակցի կողմից կատարված ծախսերը։

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70
Էլ. Փոստ՝ sargis@icare.am
Ինտերնետային կայք www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ ուղարկել նամակ նշված էլ․ փոստին։

Menu