Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությանն առնչվող մոդուլների մշակման մասնագետի ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) «Կայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն» մոդուլի մշակման  մասնագետի ընտրության համար։

Աշխատանքի նկարագրությունը

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում ընտրված մասնագետը, համագործակցելով ծրագրի աշխատանքային խմբերի հետ, մշակելու է Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությանն առնչվող մոդուլներ, որոնք կներառվեն հետևյալ առարկաներում՝ «Հարակայուն գյուղատնտեսության ներածություն», «Պտղաբուծություն», «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում», «Տնկարանների հիմնում և կառավարում», «Էնտոմոլոգիա», «Ֆիթոպատոլոգիա», «Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում և կառավարում»։

Մասնագետը կնախապատրաստի դասավանդման նյութեր նաև միջավայրի վտանգների կառավարման թեմաներով, որոնք նույնպես կներառվեն պտղաբուծությանն առնչվող առարկաներում։

Մասնագետը, համագործակցելով ծրագրի աշխատանքային խմբի հետ, կիրականացնի հարակայուն, էկոլոգիապես մաքուր և խելամիտ կլիմայական գյուղատնտեսությանն առնչվող  խորհրդատվութուն ինտենսիվ ցուցադրական այգու հիմնման և կառավարման աշխատանքներում:

Մասնագետի աշխատանքային պարտականություններն են․

ա) մշակել «Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն» մոդուլը և հարմարեցնել վերը նշված առարկաներում  ներառելու համար,

բ) մշակել դասընթացներ միջավայրի վտանգների կառավարման թեմաներով և հարմարեցնել վերը նշված առարկաներում  ներառելու համար,

գ) մշակել դասավանդման նյութերը, կազմել մոդուլների դասավանդման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթը,

դ) իրականացնել ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստում մշակված մոդուլների գծով,

ե) մշակել «Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն» մոդուլը և հարմարեցնել պտղաբուծության վերաբերյալ հավաստագրային ծրագրին,

զ) իրականացնել  գյուղատնտեսական քոլեջների դասախոսների վերապատրաստում մշակված մոդուլների գծով,

է) իրականացնել հարակայուն, էկոլոգիապես մաքուր և խելամիտ կլիմայական գյուղատնտեսությանն առնչվող  խորհրդատվութուն ինտենսիվ ցուցադրական այգու հիմնման և կառավարման աշխատանքներում,

ը)  հարակայուն, էկոլոգիապես մաքուր և խելամիտ կլիմայական գյուղատնտեսությանն առնչվող տեսահոլովակի նյութերի մշակում,

թ) առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի վտանգների կառավարման հետ կապված տեսահոլովակի նյութերի մշակում:

Նյութերը մշակվելու են հայերեն լեզվով։

Ներկայացվող պահանջներ՝

  • Մասնագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գի­տամանկավարժական աշխա­տանքի փորձ,
  • տիրապետի հայերեն և անգլերեն լեզուզեներին,
  • տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն)

 

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV)
  • Ձեր մշակած առարկայական ծրագրերը, եթե այդպիսիք կան։
  • Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով::

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից: Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. հուլիսի 9-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ susanna@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 91) 90 14 78,
Էլ. Փոստ՝ susanna@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։

Menu