ICARE հիմնադրամը հայտարարում է մրցույթ նախագծանախահաշվային ծառայություններ մատուցելու համար

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը հայտատրարում է մրցույթ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի «Զարթոնք» հանգստյան տան վերանորոգման և շրջակա տարածքի բարելավման աշխատանքների նախագծանախահաշվային ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Մրցույթին վերաբերող փաստթղթերի փաթեթը, այդ թվում՝ աշխատանքների մանրամասն նկարագրությունը, մրցույթի անցկացման տեխնիկական պահանջները և «Զարթոնք» հանգստյան տան հատակագիծը կարող եք ներբեռնել ստորև:

ԱԳՐԻ ՔԵՄՓ – Բաց մրցույթի հրավեր
ԱԳՐԻ ՔԵՄՓ-Բաց առաջարկների հարցման մասին
«Զարթոնք» հանգստյան տան վերանորոգման և շրջակա տարածքի հատակագիծ

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից, սահմանափակ ֆիզիկական կարողություններից:

Menu