Գրաֆիկական Դիզայների Հաստիքի Համալրման Մրցույթ-Հրավեր

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակում գրաֆիկական դիզայների հաստիքի համալրման համար։

 Աշխատանքային պարտականությունները՝

  • Ձևավորել FRUITENIA ծրագրին առնչվող տպագրական և էլեկտրոնային նյութերը համաձայն տվյալ ծրագրի հաղորդակցության կանոնակարգերի, մասնավորապես՝
    Ծրագրի ընդհանուր նկարագրական բանների պատրաստում:
    Բանները պետք է ներառի ծրագրի ավանումը, համառոտ նկարագրությունը (մեկ նախադասությամբ), գործընկերների և/կամ շահառուների լոգոները, ինչպես նաև նախագծին առնչվող որևէ նկար: Բանների գույները պետք է լինեն համապատասխան ծրագրի պահանջներին և կազմակերպության կորպորատիվ ոճին:
  1. Ծրագրի ընդհանուր նկարագրական թռուցիկի պատրաստում
    Թռուցիկը պետք է ներառի ծրագրի անվանումը, ընդարձակ նկարագրությունը, գործընկերների և/կամ շահառուների լոգոները, ինչպես նաև ծրագրին առնչվող որևէ նկար: Թռուցիկի գույները պետք է լինեն համապատասխան ծրագրի պահանջներին և կազմակերպության կորպորատիվ ոճին:
  2. Գենդերային հավասարությունը խթանող բանների պատրաստում:

Բանները պետք է ներառի ծրագրի ավանումը, համառոտ նկարագրությունը (մեկ նախադասությամբ),          գործընկերների և/կամ շահառուների լոգոները, իլուստրացիայի, նկարի  և/կամ ինֆոգրաֆիկայի                  տեսքով ի ցույց դնի կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունը պտղաբուծության              ոլորտում: Հիմնական հաղորդագրությունը ուղված է լինելու դպրոցահասակ երեխաներին,                            հետևաբար, պետք է լինի ավելի ավելի մատչելի և պատկերավոր՝ հեշտ ըմբռնելու տեսանկյունից:

  1. Գենդերային հավասարությունը խթանող պաստառի պատրաստում:
    Պաստառը պետք է է ներառի ծրագրի ավանումը, համառոտ նկարագրությունը (մեկ նախադասությամբ), գործընկերների և/կամ շահառուների լոգոները, իլուստրացիայի, նկարի և/կամ ինֆոգրաֆիկայի տեսքով ի ցույց դնի կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունը պտղաբուծության ոլորտում: Պաստառները փակցվելու են դպրոցներում, հետևաբար պետք է լինեն ավելի ավելի մատչելի և պատկերավոր՝ հեշտ ըմբռնելու տեսանկյունից: Պոստերը, ի տարբերություն բանների, կարող է ներառել ավելի շատ նկարագրական տեքստեր:
  • Համագործակցել FRUITENIA ծրագրի թիմի պատասխանատուների հետ
  • Անհրաժեշտության դեպքում տպարանի հետ կոորդինացնել ձևավորմանն առնչվող տպագրական հարցերը։

Աշխատանքի նկարագրություն

  • Աշխատանքը լինելու է էլեկտրոնային կապով՝ հեռահար, հնարավոր է երբեմն անհրաժեշտություն լինի հանդիպելու թիմի պատասխանատուների հետ։

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտը պետք է ներառի հետևյալը՝

  1. Կենսագրական (CV),
  2. Կատարված լավագույն աշխատանքների պորտֆոլիո։
  3. Գնառաջարկը

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Մրցութային հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացվելու միայն տեխնիկական առաջադրանքի պահանջներին բավարարող հայտերը։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկ և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. հունիսի 13-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ david@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74

Էլ. Փոստ՝ david@icare.am, davitzmarkosyan@gmail.com

Ինտերնետային կայք www.icare.am

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից, սահմանափակ ֆիզիկական կարողություններից:

Menu