Պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ

ICARE (ԱՀԿՄԿ) հիմնադրամը «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» (FRUITENIA) նախագծի շրջանակում հայտարարում է պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ։
Ծրագիրը միտված է զարգացնել այգեպտղաբուծության ոլորտը Հայաստանում՝ ներդնելով այգեպտղաբուծության ոլորտի ժամանակակից մեթոդներ ինչպես գյուղատնտեսական կրթության բնագավառում, այնպես էլ ֆերմերի աշխատանքում։

 Աշխատանքի նկարագրությունը

ICARE հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում նախատեսում է մշակել/արդիականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ագրոնոմիական ֆակուլտետի այգեպտղաբուծության ոլորտի մի շարք առարկաներ։ Առարկաները մշակվելու են միջազգային փորձագետների հետ համատեղ:

Փորձագետի աշխատանքային պարտականություններն են

ա) մշակել/արդիականացնել առարկայական ծրագրերը,

բ) ներկայացնել այդ առարկա(ներ)ի դասավանդման մեթոդները,

գ) կազմել առարկա(ներ)ի դասավանդման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթը,

դ) իրականացնել դասախոսների վերապատրաստում մշակված առարկայական ծրագրերի գծով։

 Ներկայացվող պահանջներ՝

  • փորձագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գի­տամանկավարժական աշխա­տանքի փորձ,
  • տիրապետի այգեպտղաբուծության ոլորտի առաջավոր փորձին,
  • տիրապետի անգլերեն լեզվին,
  • տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն)

 

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV)
  • Ձեր մշակած առարկայական ծրագրերը, եթե այդպիսիք կան։

 

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցութային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը և աշխատանքային փորձի հիմնավորումները։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ հայցել մրցույթի մասնակցից:

 

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. հունիսի 28-ը, ժամը 18:00՝  էլփոստի հետևյալ հասցեին՝ info@icare.am:

 Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 93) 90 14 78, (374 10) 56 96 70
Էլփոստ՝ info@icare.am
Կայք՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: 

Menu