Տեսանյութեր Նկարահանող Մասնագետի Ընտրության Մրցույթ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակներում  տեսանյութեր նկարահանող մասնագետի ընտրության համար:

Նկարագրություն

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է նկարահանել պտղաբուծությանն առնչվող թեմաներով կարճ տեսանյութեր, որոնք պետք է նկարահանվեն Երևանից ոչ շատ հեռու գտնվող, նախապես ընտրված տարբեր պտղատու այգիներում։ Տեսանյութերի հիման վրա ստեղծված տեսաֆիլմերը տեղադրվելու են կայքէջերում ու սոցիալական հարթակներում և հասանելի են լինելու հանրության համար։

Նախատեսվող տեսաֆիլմերի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր օրինակը՝ https://www.youtube.com/watch?v=hTZNfgbKX9s&t=750s

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն տեսանյութեր նկարահանելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։

Տեսանյութերին վերաբերող տեխնիկական պահանջները

  • Տեսանյութերը պետք է նկարահանվեն բարձրորակ որակավորում ունեցող մասնագետի կողմից՝ բարձրորակ տեխնիկայով
  • Տեսանյութերը պետք է լինեն առնվազն 1080p բարձր կետայնությամբ՝ HD որակի
  • Տեսանյութերը պետք է հասանելի լինեն MP4 մեդիա ֆորմատով։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Գնառաջարկ
  2. Նկարահանված տեսանյութերի հղումներ (առնվազն 3 ավարտված նախագծեր): Անհրաժեշտ է, որ դրանք պարունակեն դրսում նկարահանված տեսարաններ։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70

Էլ. Փոստ՝ sargis@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։

 

Menu