Ինտենսիվ Պտղատու Այգու Հիմնման Փորձագետի Ընտրության Մրցույթ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակներում  ինտենսիվ պտղատու այգու հիմնման փորձագետի ընտրության համար։

Աշխատանքի նկարագրությունը

ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է 2021 թվականի գարնանը հիմնել ինտենսիվ պտղատու այգի 1,5 հեկտար տարածքի վրա: Այգում պետք է տնկվեն կեռասենու, սալորենու, դեղձենու և ծիրանենու ծառեր՝ յուրաքանչյուր պտղատեսակից առնվազն 2 սորտ։

Փորձագետի աշխատանքային պարտականություններն են․

ա) Տրամադրել խորհրդավություն

բ) Իրականացնել ընտրված հողատարածքի նախապատրաստական աշխատանքներ (հողի անալիզ, հողի հարստացում, մոլախոտերի դեմ պայքար և այլն)՝ բանվորական ուժի ներգրավմամբ,

գ) Կատարել համապատասխան սորտերի ընտրություն և աջակցել հավաստագրված տնկիների ձեռքբերման աշխատանքներին։ Կազմակերպել տնկիների ձմեռային պահպանությունը (այն դեպքում, եթե տնկիները ձեռք բերվեն աշնանը)։

Ցանկալի է, որ մրցույթի մասնակիցը կարողանա ապահովել նաև բանվորական ուժի ներգրավումը։ Բոլոր նման դեպքերում բանվորական ուժի վարձատրության հարցը կքննարկվի լրացուցիչ։

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ինքնակենսագրական (CV)
  2. Մասնակցի ներգրավմամբ հիմնված և/կամ կառավարվող ինտենսիվ պտղատու այգիների ցանկը, որը կներառի այգիների հասցեները և այգետերերի կոնտակտային տվյալները։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը և պրակտիկ աշխատանքային փորձի հիմնավորումները։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70

Էլ. Փոստ՝ sargis@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։

Menu