Շինվերանորոգման աշխատանքների իրականացման ընկերության ընտրության մրցույթի հրավեր

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ 130 քռ.մ. տարածքի վերանորգման աշխատանքեր իրականացնելու նպատակով համաձայն ներկայացված նախագծի ու դիզայնի:

1.Մրցույթի հայտերի ներկայացման կարգը.

1.Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացնել փակ և սոսնձված ծրարով:

2.Հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն ԱՀԿՄԿ հիմնադրամի գրասենյակ` ՀՀ, 0009 ք.Երևան, Տերյան 74 հասցեով, մինչև 2019թ․ դեկտեմբերի 11-ը, ժամը 17:00:

2.Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

  1. Մասնակցի և աշխատանքային փորձի մասին տվյալներ,
  2. Աշխատանքների մատակարարման ժամկետները՝ պայմանագիր կնքելուց հետո,
  3. Լրացուցիչ այլ տեղեկություններ:

3.Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշում է մրցութային հանձնաժողովը` հայտ ներկայացրած կազմակերպությունների ցանկից ընտրելով լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին:

Մրցույթի մասնակից կազմակերպությունները կարող են ծանոթանալ վերանորգման ենթակա տարածքին ցանկացած աշխատանքային օր, 8.00-ից մինչև 18.00: Վերանորգման տարածքը գտնվում է  ք.Երևան, Տերյան 74 հասցեով ՀԱԱՀ թիվ առաջին մասնաշենքում, 4-րդ հարկ, թիվ 423 լսարան:

Նախագծին ու դիզայնին ծանոթացեք ստորև բերված հղուmով՝

http://icare.am/wp-content/uploads/2019/12/Design-of-construction.pdf

Նախնական գնահատումը՝ Լսարանի վերանորոգման նախահաշիվ 
ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք.Երևան, Տերյան74

Հեռախոս՝(37491)52 38 21

Էլփոստ՝ info@icare.am

Ինտերնետային կայք: www.icare.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu