ICARE հիմնադրամը 2019թ. դեկտեմբերի 6-ին հրավիրում է աճուրդի

ICARE հիմնադրամը ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, որը տեղի կունենա 2019թ. դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին, հիմնադրամի գրասենյակում՝ ք. Երևան, Տերյան 74 հասցեով:

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Հիմնադրամի տնօրենի 2019թ. նոյեմբերի 07-ի թիվ 01-07.11.19 հրամանով օտարման ենթակա Nissan Armada ավտոմեքենան:

***Մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ 2019թ. նոյեմբերի 29-ին, հիմնադրամի՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում, ժ. 10.00-ից մինչև ժ. 18.00-ըլրացուցիչ տեղեկություններստանալու համար զանգահարել 099 12-22-20, 094 84-55-50 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ն:**Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15–օրյա ժամկետում:

 Գնորդը.  

պարտավորվում է գույքի արժեքի գումարը վճարել  աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո  5-օրյա ժամկետում` Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի ԷյչԷսԲիՍի Հայաստան բանկ ՓԲԸ 217002196244001 հաշվեհամարին,

պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

Լոտի հերթական համարը Օտարման մասին որոշման (հրամանի) համարը և ամսաթիվը Գույքի անվանումը Թողարկման տարեթիվը Գույքի գտնվելու վայրը Գույքի տեխնիկական վիճակը Մեկնարկային գինը /դրամ/
1 01-04.03.19 Ա/մ. Nissan Armada (գազի բալոն 2,5 լ) 2005թ. ՀՀ, ք. Երևան, Տերյան 74 Գույնը՝ մետալիկ,   ընդհանուր վիճակը՝ բավարար 3,000,000

 

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը կարող են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր (հասցեն` ք. Երևան, Տերյան 74):

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

-աճուրդին մասնակցելու հայտ-նամակ Հիմնադրամի տնօրենի անունով՝ գնային առաջարկի մասին,

– անձնագիրը, իրավաբանական անձինք՝  լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև լիազորված անձի անձնագրի պատճենը:

Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրության ստորագրման օրվանից սկսած 5-օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը: Սահմանված ժամկետում  վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի հաղթողի կարգավիճակից, աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 099 12-22-20, 094 84-55-50, կամ այցելել ք. Երևան, Տերյան 74, էլ.փոստ՝ info@icare.am:

Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային  ծանուցումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu