AGREEN նախագծի ազգային տեղեկատվական միջոցառումը

Դեկտեմբերի 23-ին կայացավ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող «Անդրսահմանային դաշինք հանուն սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) նախագծի ազգային տեղեկատվական միջոցառումը։

Հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես եկան Հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, AGREEN նախագծի համակարգող գործընկեր Բուլղարիայի Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցից նախագծի համակարգող Վիոլետա Դիմիտրովա-Նայդենովան, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ԵՄ ԵՀԳ սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի ազգային համակարգող մարմնի ներկայացուցիչ Աստղիկ Հայրապետյանը:

AGREEN նախագծի համակարգող Լիլիթ Ավդալյանը ներկայացրեց նախագծի մանրամասները, AGREEN COP համակարգող Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի շրջանակում Փորձառության համայնքին և Կազմակերպությունների դաշինքին միանալու հնարավորությունները։

Նախագծի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաթելլա Միրզոյանը ներկայացրեց կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության հայեցակարգը։

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև հրավիրված բանախոսներ Շրջակա միջավայրի կառավարման փորձագետներ Նունե Սաքանյանը և Հասմիկ Բարսեղյանը, Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության, ռազմավարական բնապահպանական գնահատման փորձագետ Գայանե Աթոյանը։

Հանդիպման տեսաձայնագրության հղումը՝